Քաղաքական 

Պաշտպանության փոխնախարարը նեղացել է Կորյուն Նապահետյանից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երեկ նեղացել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից: Նազարյանը մոտ 1.5 ժամ սպասեց ՊՆ նախագծի քննարկման հերթին:

Իսկ ՊՆ-ի նախագծի քննարկումից հետո արդեն նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չկային, որ քվեարկեին՝ սույն նախագիծն ընդգրկո՞ւմ են լիագումար նիստերի օրակարգ:

Հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը Կ. Նահապետյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո հեռացան սրահից: Ա. Նազարյանը նույնպես նեղացած հեռանում էր, բայց իրավիճակը փրկեց Աբրահամ Մանուկյանը: Վերջինիս զանգելով՝ կանչեցին նիստի, որպեսզի հնարավոր լինի դրական եզրակացություն տալ  նախագծին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից