Հասարակություն 

Lufthansa-ի բաժնետոմսերը Ֆրանկֆուրտի բորսայում 3%-ով էժանացել են Ֆրանսիայում ավիաաղետից հետո

analitik.am

Lufthansa-ի բաժնետոմսերը Ֆրանկֆուրտի բորսայում էժանացել են 3,04%-ով՝ մինչև 13,25 եվրո մեկ արժեթուղթը: Այս մասին հայտնում է TASS-ը:



Օրվա սկզբում բաժնետոմսերը թանկացել էին 2,85%-ով՝ մինչև 14,055 եվրո: Արժեթղթերը սկսել են էժանանալ այն տեղեկություններից հետո, որ Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Դին-լե Բեն շրջանում կործանվել է Germanwings ընկերության Բարսելոնից Դյուսելդորֆ չվերթ իրականացնող A320 ինքնաթիռը, որում կարող էր 142 ուղևոր և անձնակազմի 6 անդամ լինել:



Germanwings-ը գերմանական բյուջետային ավիաընկերություն է՝ Lufthansa-ի դուստր ընկերությունը:

Նույն շարքից