Հասարակություն 

Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարարում, Արագածում, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Աբովյանում, Հրազդանում, Գորիսում, Մեղրիում,  ինչպես նաև Սարավանի և Վադենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:

 

Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից