The New York Times-ի տեղեկություններով, ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը լուրջ առավելություն ունի դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նկատմամբ: Մասնավորապես նշվում է, որ Թրամփը ստացել է ընտրիչների ձայներից 244-ը, իսկ Քլինթոնը՝ 215: Այսպիսի թվեր է ներկայացրել նաև ABC News-ը:
Իր հերթին Fox News-ը հայտնում է, որ Թրամփը ստացել է 254 ձայն, իսկ CNN-ը գրում է 238 ձայնի մասին: Ինչ վերաբերում է Քլինթոնին, ապա բոլոր կայքերը գրում են 215 ձայնի մասին:
Ավելի վաղ The New York Times-ը հայտարարել էր, որ 95 տոկոս հավանականությամբ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը լինելու է Դոնալդ Թրամփը: