Հասարակություն 

Հայտնաբերվել է Ֆրանսիայում կործանված օդանավի «սև արկղը»

analitik.am

Ֆրանսիական ալպերում հայտնաբերվել է Germanwings ավիաուղիների` այսօր կործանված 4U9525 չվերթի օդանավի «սև արկղերից» մեկը: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Daily Mirror-ի հրապարակումը:

 

Տեղեկությունը հաստատել է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը:

 

Առայժմ անհայտ է, թե որ սև արկղի մասին է խոսքը` անձնակազմի խոսքը ձայնագրողի՞, թե՞ թռիչքի պարամետրերը ֆիքսողի:

Այսօր Վերին Պրովանսում կործանված օդանավը 150 մարդու կյանք էր խլել` 144 ուղևորի, և անձնակազմի 6 անդամների:

Նույն շարքից