Հասարակություն 

Ավետիսյանների սպանության գործով առաջիկայում էական հանգամանքներ կպարզվեն. news.am

analitik.am

Առաջիկայում Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների գործով էական հանգամանքներ կարող են պարզվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որի արդյունքում պարզ կլինի վնասվածքների քանակը, բնույթը, տեղակայումը, մահվան պատճառը: Փաստաբանը նշեց, որ այս փորձաքննության եզրակացությունից հետո էական հարցերի պատասխաններ կստանան:

Արդյոք Պերմյակովը միայնակ է եղել, թե ոչ, փաստաբանը նշեց, որ չկա որեւէ փաստ, հանգամանք, որը հաստատում է այլ անձի մասնակցությունը միջադեպին, ինչպես նաեւ չկան հերքող հանգամանքներ: Իսկ թե ում են պատկանել Ավետիսյանների տանը հայտնաբերված ծխախոտերը, Երեմ Սարգսյանի խոսքով, այս հարցին միանշանակ պատասխան կարող ենք տալ դատագենետիկական փորձաքննության արդյունքում: Բանն այն է, որ խմբային պատկանելիությամբ ծխախոտերը, քրտինք համընկել են Պերմյակովին, բայց միայն փորձաքննությամբ կպարզի՝ դրանք ռուս զինծառայողին են, թե ոչ:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:

Նույն շարքից