Հասարակություն 

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 9-ին, ժամը 16.09-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ամոջ գյուղում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ 6-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 33 SD 889 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահն` ամբողջությամբ:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել՝ 13.24-ին:

Այրվել է Lexus RX մակնիշի 34 TD 784 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը (վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Բ.):

Նույն շարքից