Հասարակություն 

Բնակարանում հայտնաբերվել է 90-ամյա բնակչի դին

analitik.am

ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի շենքերից մեկի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 90-ամյա Ս. Ա.-ի դին:

Նույն շարքից