«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկ լինելուց հետո, կարծես, «աղքատացել է»:
Այսպես՝ պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ դեռեւս 2011-ին, երբ Գ. Խաչատրյանը զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի պաշտոնը, հայտարարագրել էր 220 մլն 980 հազար դոլար դրամական միջոց եւ մոտ 3 մլն դոլար: Իսկ արդեն 2016 թվականին` պաշտոնաթող լինելուց հետո, հայտարարագրել է 202 մլն 940 հազար դոլար դրամական միջոց: Այսպիսով՝ Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները նվազել են 77 մլն դրամով եւ մոտ 1 մլն դոլարով:
Ստացվում է, որ պետական միջոցներով Հայաստանի ամենահարուստ պաշտոնյան դարձած Գագիկ Խաչատրյանը պաշտոնը կորցնելուց հետո ունեցվածքի մի մասն էլ է կորցրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում