Հասարակություն 

Ֆրանսիայում կործանված A 320 օդանավի լուսանկարը դեպքի վայրից

analitik.am

ԶԼՄ-ներն սկսել են հրապարակել առաջին լուսանկարները Ֆրանսիայի հարավում կործանված A320 օդանավից:



ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հայտնաբերված բեկորներից ամենամեծն ունի 1 ք/մ չափ: Իսկ բեկորների ցրվածության գոտին 10 հեկտարից ոչ ավելի է: 



 

Փորձագետներն ասում են, որ այս տվյալները վկայում են` օդանավը օդում չի պայթել, այլ մեծ արագությամբ բախվել է լեռան ստորոտին և ջախջախվել:

 



Հայտնի է, որ Ֆրանսիայի հարավում` Վերին Պրովանսում, այսօր գրանցված օդային աղետին զոհ է գնացել 150 մարդ, մոտ 70-ը` գերմանացիներ, մոտ քսանը` երեխաներ: Այժմ դեպքի վայրում են 300-400 ֆրանսիացի փորձագետներ և փրկարարներ:

Նույն շարքից