Հասարակություն 

ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և բողոքում են Թրամփի դեմ. Կան ձերբակալվածներ

Նյու Յորքի ոստիկանությունն ավելի քան 30 մարդ է ձերբակալել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի ժամանակ:

Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփի դեմ ակցիաների ժամանակ հնչել են «Դու մեր նախագահը չես», «Ոչ Թրամփին», «Ոչ ԱՄՆ-ում ռասիզմին» և այս բնույթի այլ կարգախոսեր:

Բողոքի ակցիաներին մասնակցել են հազարավոր մարդիկ: Ակցիաներ են անցկացվել Վաշինգտոնում, Սիեթլում, Լոս Անջելեսում, Ֆենիքսում, Ֆիլադելֆիայում, Փորթլենդում և մի շարք այլ քաղաքներում:

Նույն շարքից