ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեել Սպիտակ տան մոտ և հայտարարել, որ անելու է ամեն ինչ իշխանությունը նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփին հարթ փոխանցելու համար. «Իշխանության հարթ փոխանցումը դեմոկրատներին տարբերող բնութագրիչներից մեկն է»,-ասել է նա:
Իր հերթին Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև, ներողություն է խնդրել պարտության համար և կոչ է արել վերջիններիս ճանաչել ընտրությունների արդյունքները. «Մենք պետք է շանս տանք Դոնալդ Թրամփին»:
Քլինթոնը նաև նշել է, որ խոսել է Թրամփի հետ և պատրաստակամություն է հայտնել համագործակցել, եթե դա պահանջում է երկրի շահը: