General Motors-ը նոր Cadillac է մշակում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար, որն ունենալու է Beast անվանում, հայտնում է Fox News-ը:
Հեռուստաընկերության տեղեկություններով, ավտոմեքենան ունենալու է զինվորական համազգեստի գույներ և քիչ է տարբերվելու այն մեքենայից, որը նախատեսված էր Օբամայի համար:
Նոր նախագահական մեքենան ևս կշռելու է մոտավորապես 9 տոննա, պաշտպանված է լինելու փամփուշտներից և այլն: Դրա արժեքը տատանվելու է 1,5 միլիոն դոլարի սահմաններում