Հասարակություն 

Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է

analitik.am

Այսօր` մարտի 25-ին, հայ  հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է:



Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից էր,  պաշտոնավարելով`   2000-2007թթ.:  1995-99-ին՝ նա  ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր էր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը,իսկ 2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակեց պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։



Անդրանիկ Մարգարյանը հայաստանյան   քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965-ից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993-ից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005թթ.՝ ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։



Այսօր Անդրանիկ Մարգարյանի հարազատները, կուսակից ընկերները, ընկերներն ու համախոհները կայցելեն Կոմիտաս անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Պանթեոն կայցելի նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նույն շարքից