Հասարակություն 

Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են А320 վթարված օդանավի անձնակազմի վերջին բառերը

analitik.am

Բարսելոնայից Դյուսելդորֆ  թռչող Airbus А320  վթարված օդանավի անձնակազմը կապ է պահպանել Մարսելի ավիակարգավարների հետ: Ինչպես հաղորդում է Russia Today-ը` Le Point ֆրանսիական պարբերականին հղումով, օդաչուի հաղորդագրությունը աղետից առաջ եղել է՝ Mayday, mayday, mayday, որը տագնապի միջազգային ազդանշանն է:



 

Ֆրանսիական պարբերականի հաղորդմամբ` նման ազդանշանը կարգավարին նշանակում է, որ  աղետալի իրավիճակում հայտնված օդանավին պետք է ազատ օդային միջանցք տրամադրեն վթարային վայրէջքի համար:



 

Սովորաբար նման դեպքում վայրէջք կատարելու համար օդանավը ցած է իջնում 1524 մետր/րոպե արագությամբ, իսկ  Germanwings-ի չվերթն իրականացնող օդանավն իջնում էր 1000 մետր/րոպե արագությամբ: Պարբերականը ենթադրում է, որ վթարային իջեցման համար պատճառ կարող էր լինել ինքնաթիռի սրահի ապահերմետիկացումը:

Նույն շարքից