Քաղաքական 

ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելուց հետո Եվրոպան պետք է հասունանա. Եվրահանձնակատար

ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Եվրոպան չի կարող նախկինի  նման սպասել Միացյալ Նահանգերի աջակցությանը: Այս մասին  Deutschlandfunk-ի հետ հարցազրույցի ժամանակ  հայտարարել է եվրահանձնակատար Գյունտեր Էթթինգերը:

«Եվրոպան պետք է հասունանա...Ժամանակները, երբ մենք կարող էինք մեզ զգալ ինչպես ԱՄՆ-ի կրտսեր եղբայր, երբ մենք կարող էինք մեծանալ ԱՄՆ-ի ստվերի ներքո և ԱՄՆ-ի ապահոված անվտանգության պայմաններում, անցյալում են»,-ասել է նա:

Էթթինգերը նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է լուրջ դերակատարում ունենալ համաշխարհային քաղաքականության մեջ և առաջարկել է հետևել Դոնալդ Թրամփի քաղաքականությանը:

Նույն շարքից