Հասարակություն 

Վաճառքի է հանվել Սթիվ Ջոբսի օրագիրը

analitik.am

Apple ընկերության հիմնադրի համադասարանցու քույրը որոշել է գումար վաստակել՝ 4.999 դոլարով վաճառքի հանելով Սթիվ Ջոբսի օրագիրը, գրում է buro247.ru-ն։

 


Այդ օրագիրը Ջոբսը վարել է 1972-ին իր ավարտական տարում՝ Homestead High School դպրոցում։

 


«Իմ եղբայրն ընկերություն էր անում Սթիվի հետ, իսկ ես ճանաչում էի նրա քրոջը՝ Փեթիին, նա իմ համադասարանցին էր»,- ասել է օրագիրը վաճառողը։

 


Օրագրում կան Ջոբսի համադասարանցիների և անձամբ նրա լուսանկարները, որոնցում նա երկար մազերով է։

Նույն շարքից