Քաղաքական 

Ադրբեջանում կարող է ռազմական ցենզուրա հայտնվել

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանական իշխանությունները ցանկանում են փոփոխություններ կատարել  ռազմական դրության մասին օրենքում: Փոփոխությունների նախագիծը շուտով առաջին ընթերցմամբ հայտնվել է այդ երկրի խորհրդարանում:

ԱՊԱ-ի փոխանցմամբ, նախատեսվող փոփոխությունների համաձայն, ռազմական ցենզուրան կիրառվելու է երկրում ռազմական դրության ժամանակ: Այն ենթադրում է, որ ռազմական դրության ժամանակ ԶԼՄ-ներն իրենց հրապարակումներ անելիս պետք է դրանք համաձայնեցնեն պետական մարմինների հետ, վերահսկողություն կսահմանվի հեռախոսային զրույցների, նամակագրությունների նկատմամբ: Բացի դրանից, հսկվելու են նաև հեռուստաընկերությունները:

Նշվում է, որ դա արվելու է պետական գաղտնիքի արտահոսքը կանխելու համար:

Նույն շարքից