Թուրքիան տարածքային պահանջներ չի ներկայանցում որևէ երկրի, սակայն Անկարայի ազդեցությունը տարածվում է երկրի աշխարհագրական սահմաններից դուրս ևս: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Աշխարհագրական սահմանները մի բան են, հոգևոր սահմանները՝ մեկ այլ բան: Մեր եղբայրներն ապրում են Սիրիայում, Իրաքում, Բալկաններում, Կովկասում, Ղրիմում: Նրանք մեր երկրի սահմաններում չեն, սակայն մեր սրտում են»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ այս մասին ոչ մեկ անգամ խոսել է նաև Աթաթուրքը: