Հասարակություն 

Թինա Կանդելակիի ղեկավարած «Ապոստոլ» ընկերությունն անօրինական ճանապարհով է տենդեր շահել

analitik.am

«Ռուսաստանի հանրապետական կուսակցություն- Ազգային ազատության կուսակցության» քաղխորհրդի անդամ Իլյա Յաշինը մեղադրում է հաղորդավարուհի Թինա Կանդելակիին կոռուպցիայի համար։ Ընդդիմադիր գործիչը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում հայտարարել է, որ Կանդելակիի ղեկավարած «Ապոստոլ» ընկերությունն անօրինական ճանապարհով տենդեր է շահել Նոր Մոսկվայի բրենդը ստեղծելու համար, փոխանցում է Корреспондент-ը։



 

Յաշինը վստահեցնում է, որ 2014թ. նոյեմբերի 24-ին Մոսկվայի գլխավոր պլանի ինստիտուտը տենդեր է հայտարարել Նոր Մոսկվայի բրենդի ստեղծման համար։ Թեև որոշ թեկնածուներ համաձայնել են իրականացնել նախագիծը 9.4 մլն ռուբլիով, տենդերը շահել է «Ապոստոլ» ընկերությունը, որն իր ծառայությունների համար պահանջել է 15 մլն ռուբլի։



 

Ի հաստատումն իր խոսքերի՝ Յաշինը ներկայացրել է տեղեկություն, որը կարողացել են ձեռք բերել ինքը և իր գործընկերները։



 

Յաշինի խոսքով՝ կոպիտ խախտումների մասին նյութերի հետագա ուսումնասիրությամբ կզբաղվեն Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը և դատախազությունը։

Նույն շարքից