Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոնի հետ հարաբերությունները կկարգավորվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հարգում ենք ամերիկացիների ընտրությունը և բաց ենք նոր նախագահի հետ աշխատանքի համար: Այդպես կլիներ նախագահական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում: Հույս ունենք, որ ոչ լավ ժամանակներ ապրող ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն: Դա բխում է մեր ժողովուրդների և միջազգային հանրության շահերից»,-ասել է Լավրովը: