Հասարակություն 

Գերմանիայում Erasmus ծրագրի հեղինակությունն աճել է

analitik.am

Գերմանիայում ավելացել է ուսանողների և դասախոսների թիվը, ովքեր մասնակցում են եվրոպական Erasmus ծրագրին, որը թույլ է տալիս նրանց մի քանի ամիս անցկացնել այլ երկրներում, գրում է Deutsche Welle-ն։

 


Ինչպես նշում է Բոննում Ակադեմիական փոխանակումների գերմանական ծառայությունը (DAAD)՝ 2013-2014 ուսումնական տարում աջակցություն է ստացել Գերմանիայից հայտ ներկայացրած 40.500 թեկնածու՝ 36.000 ուսանող և 4.500 դասախոս։ Այդպիսով՝ նախորդ տարի Erasmus ծրագրի շրջանակում Գերմանիայից ուսանողներն արտերկրում են անցկացրել միջինը 5.5 ամիս, պրակտիկանտները՝ 4.4 ամիս, դասախոսները՝ 7 օր։

 


1987-ից փոխանակման ծրագրին, որն անվանվել է գիտնական Էրազմ Ռոտերդամսկու պատվին, մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ 3.3 մլն եվրոպացի ուսանող, այդ թվում՝ 480.000-ը Գերմանիայից։

Նույն շարքից