Քաղաքական 

Արծվիկ Մինասյանի մտերիմը կնշանակվի Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  «Մեր տեղեկություններով` բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի նախարար Արծվիկ Մինասյանի մտերիմը՝ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա գարնանն Արծվիկ Մինասյանի տեղակալ նշանակվեց էկոնոմիկայի նախարարությունում, իսկ օրեր առաջ ազատվել է պաշտոնից: Կառավարության որոշմամբ բնապահպանության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Խաժակ Աղաբեկյանը, որը նախկին նախարարի մտերիմներից էր, նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա ՏԻՄ ընտրություններում սկանդալի կիզակետում էր հայտնվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից