Հասարակություն 

Սելին Դիոնը հարցազրուցի ընթացքում պատմել է քաղցկեղով հիվանդ ամուսնու տանջանքների մասին

analitik.am

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը ABC News հեռուստաալիքին տված անկեղծ ու բավական զգացմունքային հարցազրուցի ընթացքում որոշ հուզիչ մանրամասներ է ներկայացրել քաղցկեղով հիվանդ ամուսնու տանջանքների մասին:



 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 46-ամյա երգչուհին չի կարողացել զսպել արցունքները` խոսելով դաժան հիվանդության դեմ ամուսնու մղած պայքարի մասին:

 



Դիոնը մանրամասնել է, որ 73-ամյա Ռենե Անջելիլի մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ և որ ամուսնուն այժմ ինքն է խնամում:

 

«Նա չի կարողանում սնվել, ուստի ես ձողիկով եմ նրան կերակրում: Մենք ամեն օր կյանքի համար պայքարում ենք, քանի որ ընտրել ենք ապրելու տարբերակը»,-ասել է Դիոնը: Նա նաև հավելել է, որ իր ուժի ու էներգիայի ամեն մի կաթիլն ուղղել է ամուսնու ապաքինմանը:

 


Նույն շարքից