Հասարակություն 

Facebook-ը թողարկել է On this day գործառույթը, որն առաջարկում է հիշել միայն լավը

analitik.am

Facebook-ը թողարկել է On this day («Այդ օրը») գործառույթը, որն առաջարկում է հիշել, թե ինչ է կատարվել սոցցանցի օգտատիրոջ էջում անցած տարիների կոնկրետ օրը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:



Օգտատերը կարող է տեսնել լուսանկարները կամ ստատուսները, որոնք նա հրապարակել է, օրինակ, ուղիղ 4 տարի առաջ: Անցած տարիների կոնտենտը կերևա միայն օգտատիրոջ համար, բայց նա կարող է այն կիսել ընկերների հետ՝ հրապարկելով իր ժապավենում: Սոցցանցը նաև առաջարկում է բաժանորդագրվել ամենօրյա հիշատակություններին և ստուգել, թե ուրիշ տարիներին այդ օրն ինչ է տեղի ունեցել:



On this day-ը առանձնահատուկ է նրանով, որ դրա ալգորիթմն այնպես է ստեղծված, որպեսզի չհիշեցնի անցանկալի հույզերի հետ կապված իրադարձությունները: Այսպես, գործառույթը ցույց չի տա փոստերը, որտեղ նշված է մարդը, ում հետ օգտատերը հարաբերությունների մեջ է եղել (պրոֆիլում նշման համաձայն), իսկ հետո բաժանվել է: Չեն երևա նաև փոստերն ընկերների հետ, որոնք մահացել են:



TechCrunch-ի հետ զրույցում Facebook-ի արտադրական մենեջեր Ջոնաթան Գելլերն ասել է, որ ընկերությանը «ոգեշնչել է» Timehop-ի այլ հավելվածը համանման տարբերակով, որը հնարավորություն է տալիս անցյալի կոնկրետ օրվա իրենց ակտիվության մասին տեղեկություններ հավաքել տարբեր սոցցանցերից: Գործառույթի թեստավորումն ընկերությունում սկսվել է 2010թ.:

Նույն շարքից