Հասարակություն 

Պատգամավորի որդին ատրճանակով հարձակվել է 7-րդ դասարանի աշակերտների վրա

Ուստ-Կուտի (ՌԴ Իրկուտսկի երկրամաս) վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներից մեկը  տրավմատիկ ատրճանակով հարձակվել է 7-րդ դասարանի աշակերտների վրա, ինչի արդյունքում կա երեք տուժած: Այս մասին հայատնում է Լենտա-ն՝ հավելելով, որ տուժածներից մեկի գլուխն է վնասվել:

Նշվում է, որ հարձակվողը տեղի դումայի պատգամավորներից մեկի որդին է: Խորհրդարանի ղեկավարությունը հաստատել է փաստը, սակայն հրաժարվել է մեկնաբանություններ տալ:

Կատարվածի մասով մեկնաբանություններ տալուց հրաժարվել է նաև պատգամավոր հայրիկը:

Նույն շարքից