Հասարակություն 

Ճապոնիայում գեղեցկության թագուհուն քննադատել են «ոչ ճապոնական» արտաքին տեսքի համար

analitik.am

Ճապոնիայում գեղեցկության մրցույթի հաղթող Արիանա Միյամոտոյին քննադատել են «ոչ ճապոնական» արտաքին տեսքի համար, գրում է gazeta.ru-ն: 20-ամյա ճապոնուհին իր երկիրն է ներկայացնելու «Միս Տիեզերք» մրցույթում:



 

Որոշ քննադատներ ուշադրությունը դարձրել են Miss Universe Japan-ի հաղթողի ծագմանը: Միյամոտոյի մայրը ճապոնուհի է, հայրը՝ աֆրոամերիկացի: Գեղեցկության թագուհու հասցեին ռասիստական հայտարարություններ են հնչում:

 



Իր հերթին Միյամոտոն ասել է, որ նա թեպետ կարող է ճապոնացու տեսք չունի, բայց դրա հետ մեկտեղ իր երկրի և մշակույթի իսկական կրող է: Միյամոտոն ծնվել է Նագասակիում, սովորել է ԱՄՆ-ում, այնուհետև վերադարձել է Ճապոնիա: 

Նույն շարքից