ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Դամասկոսի հետ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում և պատրաստվում է դադարեցնել աջակցությունը, որը տրամադրվում է, այսպես կոչված, սիրիական չափավոր ընդդիմությանը, հայտնում է The New York Times-ը:
«Սիրիայի մասով ես ունեմ շատերի տեսակետերից տարբերվող տեսակետ: Կարծում եմ՝ երբ մենք պայքարում ենք Սիրիայի դեմ, որը պայքարում է ԻՊ-ի դեմ, մենք օգնում ենք հենց ԻՊ-ին»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ այլևս չպետք է պայքարել Սիրիայի և Ռուսաստանի դեմ, որոնց դաշնակիցն է նաև հզորացող Իրանը:
Ինչ վերաբերում է սիրիական չափավոր ընդդիմությանը, ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է, որ չի ճանաչում այդ մարդկանց: