Նոյեմբերի 13-ին, ժամը 22.06-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.55-ին , մարվել՝ 00.10-ին:
Այրվել է Վարդաբլուր գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը՝ մասամբ (80 քմ):