ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվելու է աշխատավարձից, փոխանցում է CBS News-ը:
«Ես երբեք դա չեմ մեկնաբանել, սակայն պատասխանը ոչ է»,-ասել է Թրամփը պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք հրաժարվել երկրի նախագահի պաշտոնում իր աշխատավարձից:
«Կարծում եմ, որ օրենքով պետք է ստանամ 1 դոլար: Այնպես որ տարեկան ստանալու եմ հենց 1 դոլար»,-ասել է ԱՄՆ միլիարդատեր նախագաը: Իսկ երբ լսել է, որ նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար, հայտարարել է, որ հրաժարվելու է դրանից: