ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփը դիմել է իր դեմ բողոքի ակցիաներ անցկացնողներին՝ կոչ անելով չվախենալ իրենից:
Նշենք, որ հանրապետական թեկնածու հաղթանակից հետո Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում սկսված ցույցերը դեռ չեն դադարում: Ցույցերի հիմնական օջախներն են Մայամին, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Ատլանտան, Ֆիլադելֆիան և Փորթլենդը:
«Մի վախեցեք: Մենք վերադարձնելու ենք մեր երկիրը: Պետք չի վախենալ»,-ասել է նա: