Հասարակություն 

Մերկելն եւ Օլանդը ժամաել են ֆրանսիական օդանավի աղետի վայր

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել են Ֆրանսիայի հարավային շրջան, որտեղ  նախօրեին տեղի էր ունեցել А320 օդանավի վթարը: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է տեղի հեռուստատեսությունը:

Երկու երկրի առաջնորդն էլ գտնվում են Սեն-լեզ-Ալպ քաղաքում, որը գտնվում է ավիավթարի վայրի մոտակայքում: Ավելի վաղ նրանք ուղաթիռով շրջել են տեղանքով, որտեղ հայտնաբերվել էին օդանավի մնացորդները:

Սպասվում է, որ այսօր ավելի ուշ Մերկելին ու Օլանդին կմիանա  նաև Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

Հիշեցնենք, որ Germanwings ավիաընկերությանը պատականող А320 ուղևորատար ինքնաթիռը, որը Իսպանիայից Գերմանիա էր թռչում, երեքշաբթի կործանվել է Ֆրանսիական Ալպերում, որի հետևանքով զոհվել են 114 ուղևորները և անձնակազմի  6 անդամները:
 

Նույն շարքից