Քաղաքական Միջազգային 

Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը՝ Գերմանիայի հաջորդ նախագահ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը կարող է դառնալ երկրի հաջորդ նախագահ: Ինչպես հայտնում է NTV-ն, նրա թեկնածության շուրջ համաձայնություն կա իշխող կոալիցիայի մեջ մտնող  ՔԴՄ և ՔՍՄ կուսակցությունների, ինչպես նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև:

Հարկ է նշել, որ Գերմանիայում նախագահի պաշտոնն ավելի շատ ներկայացուցչական է, իսկ երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող բոլոր կարևորագույն հարցերը որոշում է կանցլերը:

Հավելենք, որ Գերմանիայի գործող նախագահ Յոահիմ Գաուկի լիազրությունների ժամկետը լրանում է հաջորդ տարի:

Նույն շարքից