Հասարակություն 

Վթար Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 14-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են Opel Vectra B և Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի 513 AC 61 (վարորդ՝ Տ. Մ.) և Toyota Prado մակնիշի 005 CM 01 (վարորդ՝ Ս. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տ. Մ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են Opel Astra մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից