Քաղաքական 

Ռազմական ոլորտում Ռուսաստանն ԱՄՆ-ին մրցակից չէ. Թրամփի խորհրդական

Ռազմական ոլորտում Ռուսաստանն ԱՄՆ-ին մրցակից չէ, չնայած հենց այդպես են մտածում Մոսկվայում: Ինչպես փոխանցում է The Wall Street Journal-ը, նման կարծիք հայտնել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին:

Ջուլիանին նաև հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հարգում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հավելելով որ Թրամփը պատրաստվում է վերականգնել Միացյալ Նահանգների հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Դոնալդ Թրամփը քննարկում է իր վաղեմի մտերիմ Ռուդոլֆ Ջուլիանիին պետքարտուղարի պաշտոնը վստահելու հարցը: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի մյուս հավանական թեկնածուն ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին  դեսպան Ջոն Բոլթոնն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ռուս-ամերիկյան հարաբերությունները: Կողմերը հույս են հայտնել, որ այդ հարաբերությունները շուտով կկարգավորվեն և պատրաստակամություն են հայտնել միասին պայքարել ահաբեկչության դեմ:

Նույն շարքից