ԱՄՆ-ում հավասարության նշան չեն դնում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումից, Իրանից, Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանին և Չինաստանից եկող սպառնալիքների միջև: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:
Երբ Քարթերին խնդրել են հերթականությամբ դասավորել ԱՄՆ-ի սպառնալիքները, նա առաջին տեղում նշել է ԻՊ-ը, ապա խոսել է Իրանի և Հյուսիսային Կորեայի մասին:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Չինաստանին, ապա այդ երկրների հետ մեր հարաբերությունները ոչ միանշանակ են, քանի որ մենք միասին համագործակցում ենք շատ հարցերում, սակայն կան հարցեր, որոնց մասով ունենք տարաձայնություններ»,-ասել է Պենտագոնի ղեկավարը: