Հասարակություն 

ՀՄՊ հայ վետերանների պարգևավճարները կրկնակի կբարձրացվեն` մինչև 50 հազար դրամ. վարչապետ

Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանների  պարգևավճարները կրկնակի կբարձրացվեն` մինչև 50 հազար դրամ, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։



Նա նշեց, որ 40 հազար դրամով բարձրացումը, որը նախատեսված է կառավարության որոշման նախագծով, բավարար գումար չէ, ինչի կապակցությամբ առաջարկեց բարձրացնել` ներկա 25 հազար դրամից դարձնելով 50 հազար դրամ։



«Որոշումը նվիրված է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին, և նախատեսվում է, որ կենսաթոշակառուները կկարողանան ստանալ իրենց պարգևավճարները 2015 թ.–ի մայիսի 1–ից», – ասաց Աբրահամյանը։



Վարչապետը նաև պատրաստակամություն հայտնեց քննարկել պահուստային ռեսուրսների հաշվին պարգևավճարների հետագա ավելացման հնարավորությունը։



Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, բարձրացումը կվերաբերի 1100 կենսաթոշակառուի, ովքեր, բացի կենսաթոշակներից, ստանում են նաև դրամական պարգևավճարներ։

Նույն շարքից