Հասարակություն 

Բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 14-ին խորհրդարան էին այցելել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի իրավաբանության բաժնի երկրորդ կուրսի ուսանողներն ու դասախոսները:

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Ողջունելով ներկաներին եւ կարեւորելով ուսուցչի դերը կրթված հասարակության կայացման գործում՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ միշտ պատրաստ է հանդիպել մանկավարժների եւ ուսանողների հետ:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հարցերը հիմնականում վերաբերել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հոկտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում անցկացված տեղական ինքանկառավարման մարմինների ընտրություններին, ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներին, Ընտրական օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, համայնքների խոշորացմանը, մարզերի ուսանողներին արտոնությունների տրամադրման հնարավորությանը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը հորդորել է ուսանողներին լավ սովորել եւ ստանալ որակյալ կրթություն :

Այցի ավարտին ուսանողներն ու դասախոսները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Նույն շարքից