Քաղաքական 

Թուրքիայի վարչապետը մեկնում է Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը նախատեսում է դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում մեկնել Ռուսաստան, որպեսզի նոր թափ հաղորդի ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Սիրիաի և Իրաքի հարցը քննարկելու համար, հայտնում է Hürriyet Daily News-ը:

Պարբերականի տեղեկություններով, Յիլդիրիմին ուղեկցելու են մեծ թվով գործարարներ:

Այցի կոնկրետ օրը չի նշվում:

Հավելենք, որ սա Թուրքիայի վարչապետի առաջին այցն է Ռուսաստան կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Նույն շարքից