Սեմ Թեյլոր Ջոնսոնը, ինչպես և սպասվում էր, լքել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի 2-րդ մասի ռեժիսորի աթոռը։ Այս մասին գրում է The Hollywood Reporter Russia պարբերականը՝ հիշեցնելով, որ էրոտիկ դրամայի վրա աշխատելիս ռեժիսորը բազմիցս խնդիրներ է ունեցել վեպի հեղինակ Է.Լ. Ջեյմսի հետ, փոխանցում է newsru.com-ը։
«Մենք հաճախ էինք տարբեր կարծիքներ ունենում։ Նա ստեղծել է կերպարներն ու պատմությունը։ Սակայն ես փորձում էի նկարահանել ֆիլմ, որը ոչ միայն հարգանքի տուրք կլիներ գրքին, այլև սյուժեում ինչ-որ նոր բան կմտցներ։ Նրան այդ մոտեցումը դուր չէր գալիս, և սցենարում յուրաքանչյուր փոփոխության համար ստիպված էի լինում պայքարել»,- ասել է ռեժիսորը՝ հաջողություն մաղթելով ֆիլմի 2-րդ և 3-րդ մասերի ապագա ռեժիսորին։