Ավստրալուհի Մելանի Տան Փելաեսը բջջային հեռախոսից տուժել է քնած ժամանակ, երբ սմարփֆոնը միացված է եղել լիցքավորման սարքին:
Արթնանալով ուժեղ ցավից՝ Մելանին ձեռքի վրա այրվածք է նկատել, որից հետո շտապել է հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները երկրորդ աստիճանի այրվածք են արձանագրել:
Բարեբախտաբար պտողը չի տուժել:
Ավելի ուշ ավստրալուհին դիմել է նաև տեղի Apple Store-ին, որտեղ վերջինիս նոր iPhone 7 են առաջարկել, իսկ հինն ուղարկել են ուսումնասիրությունների: