Քաղաքական 

Կորյուն Նահապետյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Նոյեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային:

Կորյուն Նահապետյանը խոսել է պաշտպանության եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումների, այդ ոլորտներում Նիդերլանդների հետ հնարավոր խորհրդարանական համագործակցության եւ համատեղ միջոցառումների մասին:

Երկու երկրների խորհրդարանական համագործակցության շրջանակներում դեսպանը կարեւորել է ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության հնարավորությունները:

Կողմերը քննարկել են նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության միջավայրին, առաջացող մարտահրավերներին եւ դրանց համարժեք արձագանքելուն վերաբերող հարցեր:

Նույն շարքից