Հասարակություն գլխավոր 

Արագաչափերի և կարմիր գծերի «տերերին» կստիպեն հանձնել բիզնեսը և հեռանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի տված տասնօրյա ժամկետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ ավարտվեց:

Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել` հնարավո՞ր է, որ արագաչափ սարքերից և կարմիր գծերից գանձվող գումարները կառավարեն պետական և համայնքային կառույցները: ՀՀ ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ մասնավոր ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են:

Մինչդեռ «Սեքյուրիթի Դրիմի» և «Փարքինգ սիթի Սերվիսի» ղեկավարները «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ոչինչ որոշված չէ, ոչինչ ավարտված չէ:

Ստացվում է, որ էլի գործ ունենք կամավոր-պարտադիր սկզբունքի հետ. արագաչափերի և կարմիր գծերի «տերերին» կստիպեն հանձնել իրենց բիզնեսը պետությանը և հեռանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից