Հայաստանում 2014 թվականին 43 հազար 340 երեխա է ծնվել, ինչը 1340–ով ավել է 2013 թվականի ցուցանիշից, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրության պահպանույթան և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը։
«Հայաստանում նորածին տղաների և աղջիկների հարաբերակցությունն անհամաչափ է` 100 նորածին աղջկան բաժին է ընկնում 113 տղա, այն դեպքում, երբ նորման 105-106 տղային` 100 աղջիկ հարաբերակցությունն է։ Անցած տարի ծնվել է մոտ 21 000 աղջիկ և 22-23 հազար տղա։»,–նշեց Ավագյանը։
Նրա խոսքերով, ներկայում Հայաստանում աշխատանքներ է տարվում օրենսդրույան ուղղությամբ, որը կկարգավորի սեռով պայմանավորված աբորտների խնդիրը։
Փորձագետի խոսքերով, Հայաստանում նկատելի կրճատվել է 600-700 գրամ քաշով նորածին երեխաների մահացության ցուցանիշը։ Բացի այդ, նրա խոսքերով կարևոր է համարվում նաև Հայաստանում մանկական վերակենդանցման բաժինների համապատասխան սարքավորումներով վերազինելու հարցը։
Ավագյանի կարծիքով, երկրում ծնելիության ցուցանիշները կախված են ոչ միայն սոցիալ–տնտեսական խնդիրներից, այլ նաև կանանց ինքնահաստատումից, որոնցից ոմանք մեծ ուշադրություն են հատկացնում կյանքում իրենց տեղը գտնելու խնդրին։
Սեռով պայմանավորված աբորտների պատճառով 2060 թվականին Հայաստանում կարող է չծնվել 93 հազար աղջիկ։ ՄԱԿ–ի ազգաբնակչություն հիմնադրամը 2011 թվականի մարդահամարի տվյալների հիման վրա անցկացրել է «Հայաստանի նորածինների սեռերի անհամապատասխանություն, ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» 2012-2013թթ հետազոտությունը։ Հայաստանում յուրաքանչյուր 100 աղջկան բաժին է ընկում 114 տղա։