Հասարակություն 

«BMW 520»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության աստիճաններին

Նոյեմբերի 16-ին, ժամը 05.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևանյան փողոցի վերջնամասում «BMW 520» մակնիշի 29 LS 787 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Դ. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության աստիճաններին: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Նույն շարքից