Հասարակություն 

Սթիվեն Հոքինգը հայտնել է, թե երբ է աշխարհը կործանվելու

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ առաջիկա հազարամյակի ընթացում աշխարհին չի հաջողվի փրկվել կործանումից: Նմանատիպ հայտարարությամբ նա հանդես է եկել Օքսֆորդում ուսանողական բանավեճի ժամանակ, փոխանցում է The Daily Mail-ը:

Հայտնի ֆիզիկոսը նշել է, որ մարդիկ պետք է արագ մտածի Երկիր մոլորակից հեռանալու և այլ վայրում կյանք փնտրելու մասին, հակառակ դեպքում մարդկությունը կվերանա:

Իր ելույթի վերջում Հոքինգը բոլորին խորհուրդ է տվել բարձրացնել գլուխները և նայել աստղերին, ոչ թե նստել և նայել սեփական ոտքերին:

Նույն շարքից