Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հայ հասարակության դատին կներկայացվի Հայաստանի Հանրապետության բրենդինգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանը:
«Հայաստանի բրենդինգի աշխատանքները թևակոխել են վերջնական փուլ և հուսով եմ գալիք մեկ ամսվա ընթացքում արդյունքները կներկայացնենք»,- ասաց նա:
Հարցին, թե այս պահին մոտավոր պատկերացում ունեն, թե խոսքն ինչ մասին է, Արման Խաչատրյանն ընդգծեց, արդեն հստակ պատկերացում ունեն և մեկ ամսից այդ առիթով միջոցառում կկազմակերպեն: