Քաղաքական 

Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփից 1 միլիոն ավել ձայն է ստացել

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում պարտված դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփից առնվազն 1 միլիոն ավել ձայն է ստացել: Այս մասին հայտնում է The Cook Political Report վերլուծական կենտրոնը:

Նոյեմբերի 15-ի դրությամբ հայտնի է, որ Քլինթոնի օգտին քվեարկել է 62 318 079 մարդ, իսկ Թրամփի՝ 61 166 063:

Չնայած այս արդյունքին՝ Թրամփը հաղթեց, քանի որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների համակարգն այլ՝ քաղաքացիներն ընտրում ընտրիչներին, որոնք էլ իրենց հերթին ընտրում են նախագահ:

Նույն շարքից