Նոյեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահի պաշտոնում երկրորդ և վերջին անգամ կմեկնի Բեռլին:
Այցի շրջանակներում նա բանակցություններ կունենա կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռոխոյի և Իտալիայի նախագահ Մատտեո Ռենցիի հետ:
DPA գործակալության փոխանցմամբ, Օբաման այցի ժամանակ կփորձի համոզել եվրոպացի պաշտոնյաներին ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո ուժի մեջ պահել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հավելենք, որ Օբամայի այցով պայմանավորված Բեռլինում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնակվել: