Հասարակություն 

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և դերասան Քամբերբեչթը հարգանքի տուրք կմատուցեն Ռիչարդ Երրորդին

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը հինգշաբթի հարգանքի տուրք կմատուցեն Ռիչարդ Երրորդ թագավորին, որի աճյունը կվերահուղարկավորվի Անգլիայի Լեստեր քաղաքի տաճարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Հնագետները Ռիչարդ Երրորդի կմախքը գտել էին 2012թ.–ին քաղաքային ավտոկայանատեղերից մեկի տակ գտնվող հին վանական գերեզմանատանը։ Ռիչարդ Երրորդը Անգլիան կառավարել է XV դարում։ Նա գահակալել է մոտ երկու տարի, մահացել է 1485թ.–ին Բոսֆորտի ճակատամարտի ժամանակ և դարձել է մարտի դաշտում զոհված վերջին անգլիացի թագավորը։



Թագուհին անձամբ ներկա չի լինի արարողությանը, նրա ուղերձը կընթերցեն արարողության ժամանակ։ Դերասան Քամբերբեթչը` Պլանտագենետների արքայատոհմի վերջին թագավորի հեռավոր ազգակիցը, կմասնակցի արարողությանը։ Նա կընթերցի «Ռիչարդ» բանաստեղծությունը, որը թագավորի վերահուղարկավորության կապակցությամբ գրել է բանաստեղծուհի Քերոլ Էնն Դաֆֆին։ Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները, բանաստեղծությունը ներկայացնում է Ռիչարդ Երրորդ թագավորի աճյունի բացահայտման պատմությունն ու միապետի նշանակությունը հետագա սերունդների համար։

Նույն շարքից